Մատչելիության հղումներ

Լյուքսեմբուրգի ԱԳ նախարար․ «Թուրքիայի գործողությունները նացիստների քաղաքականությունն են հիշեցնում»


«Պաշտոնանկ արված քաղաքացիական ծառայողների հանդեպ Թուրքիայի իշխանությունների ցուցաբերած վերաբերմունքը նացիստների գործելաոճն է հիշեցնում», - հայտարարել է Լյուքսեմբուրգի արտաքին գործերի նախարար Ժան Ասսելբորնը:

«Եվրամիությունը վաղ թե ուշ ստիպված է լինելու պատժամիջոցներ կիրառել Թուրքիայի հանդեպ», - հավելել է նա:

Հուլիսի 15-ին տեղի ունեցած ռազմական հեղաշրջման անհաջող փորձից հետո թուրքական իշխանությունները շուրջ 110 հազար քաղաքացիական ծառայողների են պաշտոնանկ արել` ձերբակալելով նրանց մի մասին: Քաղծառայողներին մեղադրում են հեղաշրջմանն աջակցելու մեջ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG