Մատչելիության հղումներ

Թուրքիայում դատում են Անկարայի ահաբեկչության գործով 36 մեղադրյալներին


Թուրքիա - Մարդիկ պաստառներով և դրոշներով ծածկել են պայթյունների զոհերի մարմինները, Անկարա, 10-ը հոկտեմբերի, 2016թ․
Թուրքիա - Մարդիկ պաստառներով և դրոշներով ծածկել են պայթյունների զոհերի մարմինները, Անկարա, 10-ը հոկտեմբերի, 2016թ․

Թուրքիայում մեկնարկել է Անկարայում անցած տարվա հոկտեմբերի 10-ին տեղի ունեցած ահաբեկչության գործով դատավարությունը: Դատարանի առջև են կանգնել 36 մեղադրյալներ՝ «Իսլամական պետություն» ահաբեկչության խմբավորման զինյալներ:

Ըստ դատախազության, 101 մարդու մահվան պատճառ դարձած երկու պայթյունները իրականացրել են Թուրքիայի և Սիրիայի քաղաքացիներ հանդիսացող ինքնասպան ահաբեկիչները: 36 ամբաստանյալների թվում են այդ անձանց Անկարա տեղափոխած երկու ավտոմեքենաների ենթադրյալ սեփականատերերը, ահաբեկիչներին պատրաստելու համար մեղադրվող մի անձնավորություն, մյուսները մեղադրվում են օժանդակության և դրդչության մեջ:

Ամբաստանյալներին առաջադրված են պետության դեմ հանցագործությունների, սպանության, ահաբեկչական կազմակերպությանն անդամակցության մեղադրանքներ, նրանից շատերին ցմահ ազատազրկում է սպասում, փոխանցում է Associated Press-ը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG