Մատչելիության հղումներ

The Sunday Times-ի հետ զրույցում Սիրիայի գործող նախագահ Բաշար Ասադը գնահատել է իր երկրի հանդեպ Ռուսաստանի և Արևմուտքի վարած քաղաքականությունը:

«Մոսկվան չի ուզում, որ ես վերածվեմ խամաճիկ նախագահի, Ռուսաստանի գործողությունները Սիրիայում հիմնված են միջազգային նորմերի վրա»:The Sunday Times-ին տված հարցազրույցում այս մասին ասել է Սիրիայի գործող նախագահ Բաշար Ասադը: Նա, միևնույն ժամանակ, խոստովանել է, որ Կրեմլի աջակցությունը մեծացրել է իր վարկանիշը երկրում, և այսօր իր նկատմամբ սիրիացիների վերաբերմունքը, ըստ Ասադի, փոխվել է:

Ասադն այդ փոփոխությունն այսպես է բացատրել՝ «այլընտրանքն ավելի վատն է»: «Ռուսաստանում հասկանում են՝ եթե ահաբեկիչները Սիրիայում հաղթեն, նրանք կսկսեն ավելի ակտիվ գործել Եվրոպայում, ինչն էլ բացասաբար կանդրադառնա նաև Ռուսաստանի վրա: Այդ պատճառով էլ Մոսկվան օգնում է սիրիական բանակին՝ ահաբեկիչների դեմ պայքարում»,- հարցազրույցում ասել է Ասադը:

Չնայած Մոսկվայի ռազմական աջակցությանը, Ասադը պնդել է, թե ռմբահարումների մասին որոշումները Սիրիայի կառավարությունն ինքնուրույն է կայացնում: Նա հավաստիացրել է նաև, որ սիրիական բանակը քիմիական զենք չի օգտագործում: «Կրեմլը չի միջամտում Սիրայի ներքին գործերին» The Sunday Times-ի հետ զրույցում պնդել է Սիրիայի գործող նախագահը: «Ռուսաստանի իշխանություններն ասում են՝ սա ձեր երկիրն է, և դուք ավելի լավ գիտեք, թե ինչ է պետք անել: Նրանք մեր գործերին չեն միջամտում, քանի որ նրանց մեզնից ոչինչ պետք չէ: Նրանք չեն ուզում, որ ես լինեմ խամաճիկ նախագահ»,- ասել է Բաշար Ասադը:

Նույն հարցազրույցում նա քննադատության է ենթարկել Արևմուտքին, մասնավորապես, ԱՄՆ-ին: Նա նաև հայտարարել է, թե այսօր պաշտոնական Դամասկոսը վերահսկում է երկրի շուրջ 70 տոկոսը:

XS
SM
MD
LG