Մատչելիության հղումներ

Իրաքում ահաբեկչությունների պատասխանատվությունը ստանձնել է «Իսլամական պետություն»-ը


Սամարրա, 6-ը նոյեմբերի, 2016թ․
Սամարրա, 6-ը նոյեմբերի, 2016թ․

«Իսլամական պետություն»-ը պատասխանատվություն է ստանձնել Իրաքում կազմակերպված ահաբեկչությունների համար, որոնց հետևանքով առնվազն 21 մարդ է զոհվել, մի քանի տասնյակը վիրավորվել:

Պայթյուններից մեկն իրականացվել է Թիքրիթում, մյուսը՝ Սամարրայում:

Անցած երկու շաբաթներին մահապարտ ահաբեկչների թիրախում են հայտնվել նաև Բաղդադն ու Քիրքուքը:

Արյունալի մարտերը Իրաքում նոր թափ են ստացել հոկտեմբերի սկզբից, երբ Իրաքի բանակը ռազմական գործողություն սկսեց «Իսլամական պետություն»-ից մեծությամբ երկրորդ քաղաքը՝ Մոսուլն ազատագրելու համար։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG