Մատչելիության հղումներ

Հովհաննես Հարությունյանի հարցով օմբուդսմենը գրություն է ուղարկել արդարադատության նախարարություն


Արման Թաթոյան, արխիվ
Արման Թաթոյան, արխիվ

Ոստիկանության ՊՊԾ գնդի տարածքում հրազենային վիրավորում ստացած՝ «Դատապարտյալների հիվանդանոց» ՔԿՀ կալանավորված անձ Հովհաննես Հարությունյանի վիրահատության հարցով Մարդու իրավունքների պաշտպանի կողմից սկսվել է քննարկման գրավոր ընթացակարգ և նախապատրաստվել է լրացուցիչ գրություն։ Այս մասին տեղեկացնում են օմբուդսմենի գրասենյակից։

Հաղորդագրությունում նշվում է, որ մասնավորապես, երեկ քրեակատարողական հիմնարկ կատարված հատուկ այցելության արդյունքներով՝ Հարությունյանի պահման պայմանների, նրան ցուցաբերվող բուժօգնության հարցերի, բժշկական փաստաթղթերի ուսումնասիրության, առողջական վիճակի կապակցությամբ նախապատրաստվել է Արդարադատության նախարարությանն ուղղված լրացուցիչ գրություն:

Դրանում, այլ հարցերի թվում ևս մեկ անգամ բարձրացվել է Հովհաննես Հարությունյանի ոտքի վիրահատության, ինչպես նաև վկայակոչվող՝ արտերկրյա բժիշկների եզրակացությունները կամ հարցադրումները ստանալուն պես անհապաղ դրանց մանրամասն քննարկում իրականացնելու հարցերը, ինչպես նաև պահանջվել են մարդու իրավունքների պաշտպանին ներկայացնել պարզաբանումներ դրանց քննարկման կապակցությամբ:

«Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմը նկարագրված հարցերով գործում է կարգավիճակի առավելագույն հնարավորություններով՝ առանձնակի կարևորելով անազատության մեջ պահվող անձի առողջական վիճակի վերաբերյալ ցանկացած հարցի մանրամասն քննարկում և լուծում», - ասված է հաղորդագրությունում:

Նշենք, որ Հովհաննես Հարությանի հարազատները պնդում են, որ Հովհաննիսյանի առողջական վիճակն աստիճանաբար վատանում է, վիրավոր ոտքը սևանում է, ըստ հարազատների, անգամ՝ անդամահատման կարիք կա։

Հարությունյանը մեղադրվում է շենքեր, շինություններ զավթելու կամ դրանք պահելու և ապօրինի կերպով զենք, ռազմամթերք, պայթուցիկ նյութեր ձեռք բերելու, իրացնելու, պահելու մեջ:Ա

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG