Մատչելիության հղումներ

Թուրքիայում մամուլի նկատմամբ բռնաճնշումները շարունակվում են


Թուրքիայում կալանավորվել են ընդդիմադիր «Ջումհուրիեթ» թերթի 9 աշխատակիցներ, այդ թվում՝ գլխավոր խմբագիր Մուրադ Սաունջուն և առաջատար լրագրողներ, որոնք մեղադրվում են ընդդիմադիր իսլամիստ քարոզիչ Ֆեթուլլահ Գյուլենին և «Քուրդիստանի աշխատավորական կուսակցությանը» սատարելու մեջ:

Նախօրեին էլ էրդողանի վաչակազմն ազատազրկել է ընդդիմադիր քրդամետ ժողովրդա-դեմոկրատական կուսակցության մի շարք պատգամավորների, այդ թվում՝ կուսակցության համանախագահներ Սելահաթթին Դեմիրթաշին և Ֆիգեն Յուքսեքդաղին՝ դարձյալ ահաբեկչությանը նպաստելու մեղադրանքներով:

Արևմտյան երկրները բազմիցս մտահոգություն են հայտնել՝ հուլիսյան հեղաշրջման ձախողված փորձից հետո Թուրքիայում ընդդիմադիրների դեմ սկսված ճնշումների ու քրեական հետապնուդմների կապակցությամբ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG