Մատչելիության հղումներ

logo-print

Կարեն Կարապետյանն այցելել է Ստեփանակերտի հուշահամալիր


Վարչապետ Կարեն Կարապետյանը Ստեփանակերտում, 5-ը նոյեմբերի, 2016 թ․

Վարչապետ Կարեն Կարապետյանը Ստեփանակերտում, 5-ը նոյեմբերի, 2016 թ․

Հայաստանի վարչապետ Կարեն Կարապետյանը և ԼՂ վարչապետ Արայիկ Հարությունյանն այսօր Ստեփանակերտում ծաղկեպսակ ու ծաղիկներ են դրել Հայրենական մեծ և ղարաբաղյան պատերազմներում զոհվածների հիշատակը հավերժացնող հուշարձանին:

Այս մասին հաղորդում է ղարաբաղյան «Արցախպրես» գործակալությունը, հիշեցնելով, որ ԼՂ նախագահ Բակո Սահակյանը նախօրեին ընդունել է Հայաստանի վարչապետ Կարեն Կարապետյանին և նրան հանձնել «Մեսրոպ Մաշտոց» շքանշան, որով վերջինս պարգևատրվել էր ընթացիկ տարվա օգոստոսի 30-ին` «սոցիալ-տնտեսական կարևորագույն խնդիրների իրականացման գործում Արցախին ցուցաբերած աջակցության համար և ի նշանավորումն ԼՂՀ հռչակման 25-րդ տարեդարձի»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG