Մատչելիության հղումներ

Հրապարակվեց սպանության մեջ մեղադրվող ռազմական ոստիկանության նախկին պաշտոնյայի դատավճիռը


Գյումրիում այսօր հրապարակվեց Հարություն Գրիգորյանի սպանության գործով դատավճիռը
Գյումրիում այսօր հրապարակվեց Հարություն Գրիգորյանի սպանության գործով դատավճիռը

Դատավարությունը տևեց շուրջ 2 տարի: Մեղադրյալ Արման Կատունյանը նախկինում ղեկավարել է Ռազմական ոստիկանության քրեական հետախուզության Գյումրիի բաժանմունքը:

Գյումրիի մանկավարժական ինստիտուտի նախկին ռեկտոր, Գյումրիի քաղաքապետի ընտրություններում ԲՀԿ-ի ցուցակը գլխավորած Վարդևան Գրիգորյանի եղբոր՝ Հարություն Գրիգորյանի սպանության գործով այսօր հրապարակված դատավճռով սպանության մեջ մեղադրվող Արման Կատունյանը դատապարտվեց 2 տարի 7 ամիս ժամկետով ազատազրկման:

Դատավարությունը տևեց շուրջ 2 տարի: Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ մեղադրյալ Արման Կատունյանը նախկինում ղեկավարել է Ռազմական ոստիկանության քրեական հետախուզության Գյումրիի բաժանմունքը: 7 ամսից ավելի անազտության մեջ մնալուց հետո Կատունյանի նկատմամբ կիրառված խափանման միջոցը փոխվել էր: Վերաորակվել էր նաև նրան ներկայացված մեղադրանքը՝ (ՔՕ թիվ 104-ի փոխարեն մեղադրանքը ձևակերպվել էր թիվ 105 հոդվածով սահմանված հատկանիշների հիման վրա): Դրանից հետո Կատունյանը մեղադրվեց հոգեկան խիստ հուզմունքի վիճակում կատարված սպանության և ապօրինի զենք զինամթերք կրելու մեջ:

Դատարանն այսօր ԲՄ տեսակի ՍԿ ատրճանակի դրվագով ՔՕ 235 հոդվածի առաջին մասով անմեղ ճանաչեց նրան, սակայն մեղավոր ճանաչեց 105 հոդվածի 1-ին մասի և 235 հոդվածի առաջին մասի հատկանիշներով և դատապարտեց 3 տարի 3 ամիս ժամկետով ազատազրկման: Սակայն, հաշվի առնելով, որ Կատունյանը 7 ամիս 18 օր գտնվել է անազատության մեջ, վերջնական պատժաչափ սահմանվեց 2 տարի 7 ամիս 12 օրը: Դատական նիստի ավարտին Արման Կատունյանի շահերի պաշտպան Երվանդ Վարոսյանն ասաց, որ վճիռը կբողոքարկեն:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG