Մատչելիության հղումներ

Իրաքի զինված ուժերը Մոսուլի վեց թաղամաս են ազատագրել


Իրաքի զինված ուժերը և աշխարհազորայինները շարժվում են դեպի Մոսուլին մերձակա բնակավայրերից մեկը, հոկտեմբեր, 2016թ․

Իրաքի զինված ուժերը և աշխարհազորայինները շարժվում են դեպի Մոսուլին մերձակա բնակավայրերից մեկը, հոկտեմբեր, 2016թ․

Իրաքի հատուկ ուժերը այսօր Մոսուլ քաղաքի արևելյան վեց թաղամաս են ազատագրել «Իսլամական պետություն» (ԻՊ) ահաբեկչական խմբավորումից:

Reuters լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Իրաքի Հակաահաբեկչական ծառայության մի սպա հայտնել է, որ այդ էլիտար ստորաբաժանումը լայնամասշտաբ գործողություն է սկսել ԻՊ զինյալների դեմ, որոնք այժմ գրեթե շրջափակված են քաղաքում:

Ըստ նույն աղբյուրի, ահաբեկչական խմբավորումից ետ են գրավվել Մալային, Սամահ, Խադրա, Քարկուկլի, Քուդս և Քարամա թաղամասերը՝ մեծ կորուստների պատճառելով զինյալներին և Իրաքի դրոշը բարձրացնելով շենքերի վրա:

Հատուկ ուժերի սպան Reuters-ին ասել է, որ հնարավոր է՝ ստորաբաժանումը առաջ շարժվի մինչև Մոսուլի կենտրոնով հոսող Տիգրիս գետը:

Իրաքի զինված ուժերի մեկ այլ բարձրաստիճան սպա էլ հայտարարել է, որ ԻՊ զինյալները փորձում են փախչել քաղաքից:

Հիշեցնենք, Իրաքի իշխանությունները Մոսուլն ԻՊ-ից ազատագրելու գործողություն սկսելու մասին հայտարարեցին հոկտեմբերի 17-ին և մինչ օրս երկրի՝ մեծությամբ երկրորդ քաղաքին մերձակա տասնյակ բնակավայրեր են ետ գրավել ահաբեկչական խմբավորումից:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG