Մատչելիության հղումներ

ՔԿ. Հարուցվել է քրգործ անչափահասին բռնաբարելու դեպքով. կասկածյալը ձերբակալվել է


Քննչական կոմիտեի շենքը Երևանում

Քննչական կոմիտեի շենքը Երևանում

Քննչական կոմիտեն տեղեկացնում է, որ կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ անչափահաս աղջկան բռնաբարելու դեպքի առթիվ, կասկածյալը ձերբակալվել է։

«Անչափահասի նկատմամբ կիրառված սեռական բռնության մասին ահազանգն ստացվել է տուժածից և անմիջապես ձեռնարկվել են անհրաժեշտ գործողություններ՝ հաղորդման մեջ մատնանշված հանգամանքներն ստուգելու ուղղությամբ։ Քննության նախնական տվյալներով՝ 2001 թվականին ծնված աղջիկը սեռական ոտնձգության է ենթարկվել քրոջ ամուսնու կողմից։ Դեպքի առթիվ Քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ Քրեական օրենսգրքի 138-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետի [«բռնաբարություն, որ կատարվել է տասնչորս տարին չլրացած անձի նկատմամբ»] և 141-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետի [«տասնութ տարին լրացած անձի կողմից սեռական հարաբերությունը ակնհայտ տասնչորս տարին չլրացած անձի հետ»] հատկանիշներով, անչափահաս աղջիկը ճանաչվել է տուժող: Կասկածյալը ձերբակալվել է», - ասված է հաղորդագրությունում։

Քննչական կոմիտեի փոխանցմամբ, նախաքննությունը շարունակվում է, միջոցներ են ձեռնարկվում դեպքի բազմակողմանի, օբյեկտիվ և լրիվ քննությունն ապահովելու ուղղությամբ, նշանակվել են փորձաքննություններ։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG