Մատչելիության հղումներ

Դատարանը քննում է զանգվածային անկարգություններին մասնակցելու մեջ մեղադրվողների գործը


Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանում ընթանում է Արսեն Մկրտումյանի, Գագիկ Միքայելյանի և Սոսո Մարգարյանի դատավարությունը։

Քաղաքացիները մեղադրվում են հուլիսի 20-ին Խորենացի փողոցում զանգվածային անկարգություններին մասնակցելու մեջ։ Արսեն Մկրտումյանի պաշտպան Արա Ղարագյոզյանը կալանքը վերացնելու և գրավի դիմաց Մկրտումյանին ազատ արձակելու միջնորդություն է ներկայացրել։

Նշենք, որ հուլիսի 17-ին ոստիկանության պարեկապահակային ծառայության շենքը գրաված «Սասնա ծռեր» զինված խմբին աջակցելու համար կազմակերպված հուլիսի 20-ի ցույցի ժամանակ, ըստ իրավապահների, տուժել է 46 ոստիկան։

Արսեն Մկրտումյանի պաշտպան Արա Ղարագյոզյանի խոսքով՝ տուժողները 46-ն են, բայց դեռ հստակ չէ, թե արդյո՞ք իր պաշտպանյալն ու մյուս երկու երիտասարդն են դրանում մեղադրվում․ - «Կոնկրետ ում գործողությունների հետևանքով է ճանաչված, դա չի հստակեցված: Այսինքն՝ պարզ չի դեռ մեզ մեղադրանքը»:

Մանրամասներն ավելի ուշ։

Ուղիղ հեռարձակում

Recommended

XS
SM
MD
LG