Մատչելիության հղումներ

Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը երեկ Բեռլինում հանդիպել է Գերմանիայի կանցլերի արտաքին քաղաքականության և անվտանգության հարցերով գլխավոր խորհրդական Քրիստոֆ Հոյսգենի հետ։

Արտգործնախարարության փոխանցմամբ, Նալբանդյանն ու Հոյսգենը մտքեր են փոխանակել հայ-գերմանական հարաբերությունների և դրանց զարգացման հեռանկարների վերաբերյալ, զրույց ծավալել միջազգային, տարածաշրջանային խնդիրների շուրջ:

Նալբանդյանը ներկայացրել է Հայաստանի և ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների ջանքերն` ուղղված Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորման գործընթացի առաջ մղման համար համապատասխան պայմանների ստեղծմանը:

Կողմերն անդրադարձել են Մերձավոր Արևելքում առկա իրավիճակին, փոքրամասնությունների պաշտպանության խնդիրներին, փախստականների օժանդակության հետ կապված հարցերին։

Զրուցակիցները մտքեր են փոխանակել Հայաստան-Եվրոպական միություն հարաբերությունների, դրանց նոր իրավական հիմքի շուրջ ընթացող բանակցությունների շուրջ։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG