Մատչելիության հղումներ

Սերբիան պատրաստվում է համաձայնագիր ստորագրել ԵՏՄ-ի հետ


Սերբիայի ԱԳ նախարար Իվիցա Դաչիչ, Սուզդալ, Ռուսաստան, 3-ը նոյեմբերի, 2016թ․
Սերբիայի ԱԳ նախարար Իվիցա Դաչիչ, Սուզդալ, Ռուսաստան, 3-ը նոյեմբերի, 2016թ․

Սերբիան պատրաստվում է Եվրասիական տնտեսական միության (ԵՏՄ) հետ համաձայնագիր ստորագրել։ Երկրի արտգործնախարար Իվիցա Դաչիչը այդ մասին հայտարարել է երեկ Ռուսաստանի Սուզդալ քաղաքում:

Նա նշել է, որ Սերբիան մինչ այս ԵՏՄ անդամ որոշ երկրների հետ ազատ առևտրի մասին համաձայնագիր ուներ, իսկ միության հետ համաձայնագրի կնքումից հետո Բելգրադը կաշխատի այդ բոլոր փաստաթղթերի միասնականացման ուղղությամբ:

Սերբիան ավանդաբար սերտ կապեր ունի Ռուսաստանի հետ, միաժամանակ ձգտում է անդամակցել Եվրամիությանը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG