Մատչելիության հղումներ

Հայաստանի ավտոճանապարհներն անցանելի են, Լարսի անցակետը բաց է


Ավտոմայրուղի Հայաստանում, արխիվ

Ավտոմայրուղի Հայաստանում, արխիվ

Այսօր ժամը 10-ի դրությամբ Հայաստանի տարածքում ավտոճանապարհներն անցանելի են, դժվարանցանելի են Սոթք-Քարվաճառ ավտոճանապարհը և Վարդենյաց լեռնանցքը:

Արտակարգ իրավիճակների նախարարությունը հաղորդում է նաև, որ Վրաստանի ներքին գործերի նախարարության արտակարգ իրավիճակների դեպարտամենտից ստացված տեղեկատվության համաձայն` Լարսի անցակետը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար:

Հայաստանի տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունն էլ տեղեկացնում է, որ այսօր ժամը 9:45-ի դրությամբ, Մ2` Երևան - Երասխ - Գորիս - Մեղրի - Իրանի սահման միջպետական ավտոճանապարհի 247-րդ կմ-ում՝ Գորիս - Կապան հատվածում, Որոտանի ոռոգման համակարգի վերգետնյա խողովակաշարի վթարի պատճառով ճանապարհը դարձել է դժվարանցանելի: Ողողվել են ճանապարհի վերին և ներքին շեպերը, որի հետևանքով ներքին շեպը փլուզվել է, իսկ վերին շեպից թափված քարերը փակել են ճանապարհի երթևեկելի հատվածի մի մասը։ Գորիսի «Ոսմար» ճանապարհաշինական ընկերության աշխատակիցները վթարից անմիջապես հետո ինտենսիվ աշխատանքներ են իրականացնում ճանապարհը մաքրելու ուղղությամբ։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG