Մատչելիության հղումներ

Կլուծվի երկրաշարժի հետևանքով անօթևան մնացած ախուրյանցիների բնակարանային խնդիրը


Շիրակի մարզի գյուղերից մեկը, արխիվ
Շիրակի մարզի գյուղերից մեկը, արխիվ

Կառավարության այսօրվա որոշմամբ, Շիրակի մարզպետարանի տնտեսած 44,485.2 հազար դրամը կտրամադրվի երկրաշարժի հետևանքով անօթևան մնացած Ախուրյան համայնքի ընտանիքների բնակարանային հիմնախնդիրների լուծման համար։

Հիմնավորման մեջ նշվում է. - «2016 թվականի պետբյուջեով նախատեսված 798.0 միլիոն դրամ գումարով Շիրակի մարզպետարանի պատվիրատվությամբ իրականացվում է Ախուրյան համայնքի երկրաշարժի հետևանքով անօթևան մնացած ընտանիքների բնակարանային ապահովման ծրագիրը: Ավարտին են հասցվելու «Գլենդել-Հիլզ» կազմակերպության կառուցած 3 կիսակառույց բնակելի շենքերի շինարարական աշխատանքները: Հատկացված գումարի սղության պատճառով նախագծանախահաշվային փաստաթղթերում չեն ընդգրկվել բնակարանների թվով 104 գազօջախների ձեռք բերման և տեղադրման, ինչպես նաև որոշ հատվածների բարեկարգման շինարարական աշխատանքներ։ Պետբյուջեով Շիրակի մարզպետարանին հատկացված գումարներից կապալառու կազմակերպությունների ընտրության մրցույթների գնումների գործընթացում տնտեսված 44,485.2 հազար դրամ գումարը կտրամադրվի «Ախուրյանում բնակարանային շինարարության իրականացում (3 անավարտ շենքերի կառուցում)» ծրագրի իրականացմանը»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG