Մատչելիության հղումներ

Երբեմնի քիմիական հսկայի անվտանգությունն ապահովող շուրջ 260 աշխատակիցները պնդում են, որ չորս ամիս աշխատավարձ չեն ստացել․ - «Էսօր պիտի սահմանադրական կարգ ու կանոնը խախտենք, անշնորքություն պետք ա անենք: Հիմա դուս ենք գալիս, փակում ենք էս մոտիկ ճանապարհը գնացող: Բոլոր տեղերը, հնարավորին և անհնարին տեղերում մեր դարդուցավը պատմել ենք: Մեզ տեր կանգնող չկա էս պահի դրությամբ»:

Վարորդները նաիրիտցիների հետ վեճի էին բռնվում, սակայն նրանք փողոցը միայն շտապ օգնության մեքենաների համար էին բացում։

Րոպեներ անց այստեղ Շենգավիթի ոստիկանության աշխատակիցները ժամանեցին։ Նրանք հորդորում էին գոնե կես ժամով բացել փողոցը։

Գործարանի աշխատողները նախորդ շաբաթ նույն պահանջով Կառավարության շենքի մոտ էին։ Մեկուկես ժամ տևած բողոքից հետո աշխատողների խումբը Էներգետիկ ենթակառուցվածքների ու բնական պաշարների նախարար Աշոտ Մանուկյանի աշխատակազմի ղեկավարի ու օգնականի հետ հանդիպեցին։ Նրանք խոստացան՝ մինչև շաբաթվա վերջը վճարել մեկ կամ երկու ամսվա աշխատավարձը:

«Կարում են խաբելով իրանցը առաջ տանել, մենք էլ ավելի ճիշտ կլինի ոչ թե խաբել, այլ բռի ուժով, անկանոն քայլերով անել մեր ուզածը, որովհետև կանոնավոր կերպով մեր ուզածին չենք կարում հասնենք», - ասաց բողոքավորներից մեկը:

Վերջին շրջանում քննարկվում է նաև գործարանի վերագործարկման հարցը։ «Նաիրիտ»-ի աշխատողները, սակայն, թերահավատ են․ - «Էս ձևով որ գնա, մի ամիս էլ կարող ա չաշխատենք: Սենց որ նայում ենք, ստեղ հեռանկար չկա»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG