Մատչելիության հղումներ

Ադրբեջանի բանակը նոյեմբերի 12-18-ը մեծամասշտաբ զորավարժություններ կանցկացնի


Ադրբեջանական բանակը զորավարժություններ է անցկացնում Լեռնային Ղարաբաղի հետ շփման գծի մերձակայքում, արխիվ

Ադրբեջանական բանակը զորավարժություններ է անցկացնում Լեռնային Ղարաբաղի հետ շփման գծի մերձակայքում, արխիվ

Ադրբեջանի զինուժը պատրաստվում է մեծամասշտաբ զորավարժությունների: Երկրի նախագահ Իլհամ Ալիևի այսօր ստորագրած հրամանագրի համաձայն, դրանք կանցկացվեն նոյեմբերի 12-18-ը դաշտային պայմաններում՝ զորքերի և սպառազինության կառավարման համակարգը ստուգելու նպատակով:

Ադրբեջանական APA լրատվական գործակալության հաղորդմամբ, վարժանքներին կմասնակցի մինչև 60 հազար զինվորական, ավելի քան 50 ինքնաթիռ ու ուղղաթիռ, 150-ից ավելի տանկ, ինչպես նաև 700 հրթիռահրետանային համակարգ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG