Մատչելիության հղումներ

logo-print

ԼՂ ՊՆ-ն հերքում է Ադրբեջանի բնակավայրերի արկակոծման մասին տեղեկությունը


Լեռնային Ղարաբաղի պաշտպանության նախարարության շենքը Ստեփանակերտում

Լեռնային Ղարաբաղի պաշտպանության նախարարության շենքը Ստեփանակերտում

Ադրբեջանի պաշտոնական քարոզչությունը շարունակում է ինչպես սեփական, այնպես էլ միջազգային հանրությանը մոլորեցնելու նպատակով ապատեղեկատվության տարածման քաղաքականությունը, այսօր հայտարարել է Լեռնային Ղարաբաղի պաշտպանության նախարարությունը:

«Մասնավորապես, նոյեմբերի 2-ին ադրբեջանական ԶԼՄ-ներում և սոցցանցերում տեղեկություն է տարածվել, թե իբր հայերի ականանետերից արձակված արկերն ընկել են Աղդամի շրջանի Չեմենլի և այլ բնակավայրեր: Լեռնային Ղարաբաղի պաշտպանության նախարարությունը հայտարարում է, որ նշված տեղեկատվությունն իրականությանը չի համապատասխանում: Ավելին, նմանաբովանդակ հաղորդագրությունների տարածմամբ հակառակորդ երկիրը փորձում է իրեն ապահովագրել հերթական սադրանքներից», - հայտարարում է Ղարաբաղի ռազմական գերատեսչությունը՝ շեշտելով, որ Պաշտպանության բանակի առաջահ ուժերը խստորեն հետևում են ստանձնած պարտավորություններին և երբեք չեն թիրախավորում խաղաղ բնակավայրերը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG