Մատչելիության հղումներ

Քարփենթեր. Կարևոր են Հայաստանի և ԱՄՆ-ի համատեղ ջանքերը՝ միտված տարածաշրջանում խաղաղությանը


Աշխատանքային այցով երեկ Հայաստանում էր ԱՄՆ պաշտպանության փոխքարտուղարի տեղակալ Մայքլ Քարփենթերը։ Նա հանդիպել է նախագահ Սերժ Սարգսյանի, ինչպես նաև պաշտպանության նորանշանակ նախարար Վիգեն Սարգսյանի հետ:

Հայաստանում ամերիկյան դեսպանության փոխանցմամբ, բացի Հայաստանի բարձրաստիճան պաշտոնյաների հետ հանդիպումներից նա նաև տեղում ծանոթացել է հայ-ամերիկյան ռազմական գործակցության շրջանակում իրականացվող ծրագրերին, հանդիպել է այն ամերիկացի զինծառայողներին, ովքեր աջակցում են ենթասպաների դպրոցում առաջին անգամ մարտական բուժակների ուսուցման գործին լծված իրենց հայ գործընկերներին: Ընդ որում, ուսուցման ծրագիրը մշակվել է ամերիկյան ծրագրի նմանությամբ:

Նա նաև այցելել է 12-րդ խաղաղապահ բրիգադի շտաբ և հանդիպում ունեցել այն զինծառայողների ու հրամանատարների հետ, ովքեր ՆԱՏՕ-ի և ՄԱԿ-ի հովանու ներքո մասնակցել են խաղաղապահ առաքելությունների աշխարհի տարբեր վայրերում:

«Միացյալ Նահանգներն ու Հայաստանը անվտանգության ոլորտում երկարամյա գործակցություն ունեն, որը խարսխված է հայ և ամերիկացի ժողովուրդների բարեկամության վրա: 21-րդ դարում եվրոպական անվտանգության նոր մարտահրավերների լույսի ներքո անչափ կարևոր են Հայաստանի և Միացյալ Նահանգների համատեղ ջանքերը՝ միտված տարածաշրջանում խաղաղության, կայունության ու բարեկեցության ամրապնդմանը և ամբողջական, ազատ ու խաղաղ Եվրոպայի տեսլականի առաջ մղմանը», - նշել է Քարփենթերը:

Ուղիղ հեռարձակում

Recommended

XS
SM
MD
LG