Մատչելիության հղումներ

ՄԱԿ ԱԽ-ն մեղադրում է ԻՊ-ին Մոսուլում «մարդկային վահաններ» օգտագործելու համար


Մոսուլից փախուստի դիմած կանայք սահմանային անցակետի մոտ, 26-ը հոկտեմբերի, 2016թ․
Մոսուլից փախուստի դիմած կանայք սահմանային անցակետի մոտ, 26-ը հոկտեմբերի, 2016թ․

ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը (ՄԱԿ ԱԽ) մեղադրում և դատապարտում է «Իսլամական պետություն» (ԻՊ) ահաբեկչական խմբավորմանը Իրաքի Մոսուլ քաղաքում ընթացող ռազմական գործողությունների ժամանակ խաղաղ բնակիչներին որպես «մարդկային վահաններ» օգտագործելու համար:

Երեկ փակ դռների ետևում տեղի ունեցած քննարկումից հետո խորհուրդը հայտարարություն է տարածել Մոսուլում տիրող իրավիճակի վերաբերյալ:

Իրաքի իշխանությունները, հիշեցնենք, հոկտեմբերի 17-ին հայտարարեցին Մոսուլը ԻՊ-ից ազատագրելու գործողություն սկսելու մասին և արդեն իսկ ետ են գրավել քաղաքին մերձակա տասնյակ բնակավայրեր՝ հասնելով Մոսուլի մատույցներին:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG