Մատչելիության հղումներ

logo-print

Բերդ-Ճամբարակ ճանապարհը փակ է, Սոտք-Քարվաճառ ճանապարհը և Վարդենյաց լեռնանցքը՝ դժվարանցանելի


Հայաստանի ավտոճանապարհներից մեկը ձմռանը, արխիվ

Հայաստանի ավտոճանապարհներից մեկը ձմռանը, արխիվ

Այսօր ժամը 9-ի դրությամբ Հայաստանի տարածքում ավտոճանապարհներն անցանելի են, ձնաբքի հետևանքով փակ է Բերդ-Ճամբարակ ավտոճանապարհը, դժվարանցանելի են Սոտք-Քարվաճառ ավտոճանապարհը և Վարդենյաց լեռնանցքը:

Արտակարգ իրավիճակների նախարարության հաղորդագրության համաձայն՝ Դիլիջանի ոլորաններում տեղ-տեղ առկա է մերկասառույց:

Վրաստանի ներքին գործերի նախարարության արտակարգ իրավիճակների դեպարտամենտից ստացված տեղեկատվության համաձայն` Լարսի անցակետը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար, փոխանցում է Հյաստանի արտակարգ իրավիճակների նախարարությունը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG