Մատչելիության հղումներ

ԼՂ ՊՆ․ Թալիշի ուղղությամբ ադրբեջանցիները ենթափողային նռնականետ և ականանետ են կիրառել


ԼՂ ՊԲ զինծառայողները շփման գծում մարտական հերթապահության ժամանակ, արխիվ

ԼՂ ՊԲ զինծառայողները շփման գծում մարտական հերթապահության ժամանակ, արխիվ

Երեկ ժամը 11:20-ի սահմաններում շփման գծի հյուսիսային (Թալիշ) ուղղությամբ, բացի հրաձգային զինատեսակներից, ադրբեջանական զինուժը կիրառել է ենթափողային նռնականետ (ԵՆ-25 /4 արկ/), իսկ նոյեմբերի լույս 3-ի գիշերը ժամը 2:15-ի սահմաններում` 60 միլիմետրանոց ականանետ (2 արկ):

Ընդհանուր առմամբ, նոյեմբերի 2-ի լույս 3-ի գիշերը Լեռնային Ղարաբաղի և Ադրբեջանի հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդի կողմից հրադադարի ռեժիմը խախտվել է շուրջ 30 անգամ, տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից հայ դիրքապահների ուղղությամբ արձակվել է ավելի քան 370 կրակոց:

Հակառակորդի նախահարձակ գործողությունների արդյունքում Պաշտպանության բանակը կորուստներ չի ունեցել, փոխանցում է Լեռնային Ղարաբաղի պաշտպանության նախարարությունը:

Պաշտպանության բանակի առաջապահ զորամասերը տիրապետում են օպերատիվ-մարտավարական իրադրությանը և շարունակում վստահորեն իրականացնել մարտական հերթապահություն, ասված է հաղորդագրությունում:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG