Մատչելիության հղումներ

Տաջիկստանը ԱԱ մարմիններում երկքաղաքացիների ծառայությունն արգելող օրենք է ընդունում


Տաջիկստանի ԱԱՊԿ նախագահի առաջին տեղակալ Մանսուրջոն Ումարով, արխիվ

Տաջիկստանի ԱԱՊԿ նախագահի առաջին տեղակալ Մանսուրջոն Ումարով, արխիվ

Տաջիկստանի խորհրդարանի ստորին պալատը այսօր ընդունել է մի օրինագիծ, որն արգելում է երկքաղաքացիություն ունեցող անձանց ծառայել ազգային անվտանգության մարմիններում:

Ազգային անվտանգության պետական կոմիտեի նախագահի առաջին տեղակալ Մանսուրջոն Ումարովը, ներկայացնելով օրինագիծը, ասել է, թե այն նպատակ ունի կանխել «գաղտնի տեղեկատվության արտահոսքը»:

Օրինագիծը ուժի մեջ մտնելու համար պետք հաստատվի խորհրդարանի վերին պալատի ու երկրի նախագահի կողմից:

Տաջիկստանում երկքաղաքացիների մեծ մասը Ռուսաստանի անձնագիր ունի:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG