Մատչելիության հղումներ

logo-print

Ռուսաստանը Հալեպում ուրբաթ օրը «հումանիտար դադար» է հայտարարում


Սիրիա - Հալեպում պայթյունների հետևանքով ծուխ է բարձրանում, 29-ը հոկտեմբերի, 2016թ․

Սիրիա - Հալեպում պայթյունների հետևանքով ծուխ է բարձրանում, 29-ը հոկտեմբերի, 2016թ․

Ռուսաստանը Հալեպում գտնվող զինված ընդդիմադիրների ջոկատներին հնարավորություն է տալիս ուրբաթ օրը անարգել լքել քաղաքը:

Ռուսաստանի զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Վալերի Գերասիմովը հայտարարել է, որ նոյեմբերի 4-ին Հալեպում տեղական ժամանակով ժամը 9:00-19:00-ը «հումանիտար դադար կհաստատվի անիմաստ զոհերից խուսափելու համար»: Երկու միջանցք է բացվելու՝ ապստամբներին հնարավորություն տալով անվնաս հեռանալ, վեց այլ միջանցքներ բացվելու են քաղաքացիական անձանց, հիվանդների ու վիրավորների հեռանալու համար:

Պաշտոնական Մոսկվան և Դամասկոսը նախկինում ես հայտարարել են «հումանիտար դադարների» մասին՝ Հալեպից ապստամբների ջոկատներին հեռացնելու նպատակով, բայց նախորդ փորձերը ձախողվել են: Կողմերը միմյանց մեղադրում են հրադադարը խախտելու և ռազմական գործողությունների դիմելու մեջ:

Մոսկվան աջակցում է Սիրիայի կառավարական զորքերին Հալեպն ամբողջությամբ իրենց վերահսկողության տակ վերցնելու համար:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG