Սիրիայի հարցով ՄԱԿ-ի հատուկ հանձնարարություններով դեսպան Ստաֆան դե Միստուրան հայտարարել է՝ ապշած և ցնցված է, որ Հալեպում զինյալները թիրախավորել են խաղաղ բնակիչներին։
Անցած 48 ժամվա ընթացքում Հալեպի արևմտյան շրջանում հրթիռակոծությունների հետևանքով սպանվել են տասնյակ խաղաղ բնակիչներ, ասել է Միստուրան՝ ընդգծելով, որ դա կարող է ճանաչվել պատերազմական հանցագործություն։