Մատչելիության հղումներ

Իրավապաշտպան․ Առաջինը, ինչի մասին նոր նախարարը պետք է խոսեր, զինվորի կյանքի իրավունքն է


Իրավապաշտպան Ժաննա Ալեքսանյանը հարցազրույց է տալիս «Ազատությանը», արխիվ
Իրավապաշտպան Ժաննա Ալեքսանյանը հարցազրույց է տալիս «Ազատությանը», արխիվ

Հայաստանի պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը «միանգամից, հենց առաջին ելույթից հանդես եկավ ազգ-բանակ հայտարարություններով, այնինչ պետք էր սկսել ուրիշ բանից»: «Ազատության» հետ զրույցում այս մասին ասաց իրավապաշտպան Ժաննա Ալեքսանյանը:

«Նախ բանակը պետք է բերել մի վիճակի, որտեղ մարդկանց չսպանեն, որտեղ զինծառայողները կարողանան գնալ․ այո, նրանք գնում են սիրով, ծառայելու, Հայրենիքին նվիրվածությամբ, և մենք ունենում ենք շատ զոհեր», - հայտարարեց իրավապաշտպանը՝ շարունակելով․ - «Այս տարի հունվար ամսից մինչև սեպտեմբերի տվյալներով՝ 146 մահվան դեպք կա բանակում, և եթե մենք հանենք [ապրիլյան] պատերազմի 100-ից ավելի զոհերին, ստացվում է, որ խաղաղ պայմաններում ևս ունեցել ենք շատ զոհեր, ընդ որում՝ մոտ տասը սպանության դեպք է, և նաև ավելացել են ինքնասպանության դեպքերը»:

«Բայց կուզենայի անդրադառնալ հենց թեկուզ պատերազմի այդ չորս օրվա ընթացքում 100 զոհին, որի մասին մոռացվեց, միայն այդ վիշտը մնաց այդ ընտանիքներում, և կարծես իշխանությունը չզգաց այդ ցավը: Շատ-շատ զոհ է դա՝ այդ 100 զոհը այս փոքր ազգի համար արդեն շատ մեծ զոհ է, և փոխանակ հետևություններ անելու և այդ թերությունները վերացնելու՝ մենք հիմա 40-ից ավելի զոհեր ունենք նաև խաղաղ պայմաններում», - ընդգծեց Ալեքսանյանը:

«Ես կարծում էի, որ պատերազմի ավարտից հետո լուրջ հետևություններ կարվեն՝ ինչպես պահպանել մեր երիտասարդների կյանքը բանակում, և նորանշանակ նախարարը առաջին բանը, որ պիտի խոսեր, դա զինվորի կյանքի իրավունքի խնդիրն է, որը պետք է ամեն ինչ անեն ազգովի, ազգ-բանակ դառնան՝ իր ասածով, և փրկեն մեր երիտասարդների կյանքը բանակում», - շեշտեց իրավապաշտպանը:

«Լավ, ինչքա՞ն կարող են այդ ընտանիքները պահել-մեծացնել իրենց զավակներին և ուղարկեն մահվան դուռը, այսպես ասած: Եվ ամբողջ խնդիրը գիտե՞ք որն է՝ որ որևէ հանցագործություն բանակում չի բացահայտվում», - նշեց Ժաննա Ալեքսանյանը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG