Մատչելիության հղումներ

Դիլիջանի և Սպիտակի ոլորաններում, Վարդենյաց լեռնանցքում տեղ - տեղ մերկասառույց է


Հայաստանի տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության լրատվական ծառայությունը տեղեկացնում է, որ ժամը 17:30-ի դրությամբ, հանրապետությունում առանց տեղումների եղանակ է:

«Դիլիջանի և Սպիտակի ոլորաններում, ինչպես նաև Վարդենյաց լեռնանցքում տեղ - տեղ մերկասառույց է: Միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են: Այդտեղ շուրջօրյա հսկողություն են իրականացնում սպասարկող ճանապարհաշինական ընկերությունները, կատարվում են մաքրման, աղով, ավազով մշակման աշխատանքներ: Վարորդներին խորհուրդ է տրվում երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով», - ասված է նախարարության հաղորդագրությունում:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG