Մատչելիության հղումներ

Ծառուկյան. Եթե անհրաժեշտություն լինի, ծալած էջը հնարավոր է բացվի


«Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախկին առաջնորդ Գագիկ Ծառուկյանը լրագրողների հետ ճեպազրույցում այսօր ասաց, որ թեև երկու տարի է՝ քաղաքականության էջը ծալել է, բայց եթե դրա անհրաժեշտությունը լինի, ծալած էջը հնարավոր է բացվի։

«Ես այս երկրից եմ, իմ ողջ գումարն էլ ներ եմ դրել այստեղ և իմ ժողովրդի հետ եմ: Եթե դրա կարիքը լինի, եթե կարկառուն քաղաքական գործիչները չեն կարողանում առաջ տանել, պահանջարկը լինի, թեկուզ ես դրա կարիքը չունեմ, բայց և ես ունեմ հարգանք, ճանաչում, զբաղմունք, որով անում եմ, դա չկա, որ քաղաքականության մեջ մտնեմ, ճանաչում ձեռք բերեմ, կամ հեղինակություն, կամ գործ: Եթե անհրաժեշտությունը լինի, դրա կարիքը լինի, հնարավոր է, որ փակված գիրքը, ծալած էջը բացվի», - ասաց Ծառուկյանը՝ շարունակելով. - «Ուզում եմ բոլորին տեղեկացնել՝ ինչքան մարդը հզոր է, ուժեղ է, բարի է, այնքան կամեցող է և ներող է»։

Ծառուկյանը նաև ասաց, որ բոլորին ներել է։ «Ծառուկյանը նենգ մարդ չի, բարի է, ներող է։ Թող բոլորը իմանան՝ ես բոլորին ներել եմ», - ասաց ԲՀԿ նախկին առաջնորդը։

Մանրամասները տե՛ս այստեղ

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG