Մատչելիության հղումներ

Վաղվանից օդի ջերմաստիճանը աստիճանաբար կբարձրանա


Հայաստանի տարածքում այսօր, առաջիկա գիշերը, հոկտեմբերի 28-ի ցերեկը, 29-ի գիշերը, 30-ի ցերեկը սպասվում են տեղումներ: Վաղը ցերեկը, հոկտեմբերի 28-ի գիշերը, 29-ի ցերեկը և 30-ի գիշերը սպասվում է առանց տեղումների եղանակ:

Արտակարգ իրավիճակների նախարարության հաղորդագրության համաձայն՝ օդի ջերմաստիճանը այսօր կնվազի 4-5, հոկտեմբերի 27-29-ը աստիճանաբար կբարձրանա 2-4 աստիճանով:

Երևանում այսօր, հոկտեմբերի 27-ի գիշերը, 28-ի ցերեկը, 29-ի գիշերը, 30-ի ցերեկը սպասվում է անձրև, հոկտեմբերի 27-ի ցերեկը, 28-ի գիշերը, 29-ի ցերեկը և 30-ի գիշերը սպասվում է առանց տեղումների եղանակ: Այսօր առավել բարձրադիր հատվածներում սպասվում է թաց ձյուն:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG