Մատչելիության հղումներ

Նախագահ Սարգսյանն ընդունել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներին


Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանն այսօր հանդիպում է ունեցել ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Իգոր Պոպովի (Ռուսաստան), Ջեյմս Ուորլիքի (ԱՄՆ), Պիեռ Անդրիոյի (Ֆրանսիա) և ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրշիկի հետ:

Հայաստանի նախագահի մամուլի ծառայության տարածած հաղորդագրության համաձայն, զրուցակիցները քննարկել են ղարաբաղյան հիմնախնդրի խաղաղ կարգավորման գործընթացին և առկա խնդիրներին վերաբերող հարցեր:

«Համանախագահները ՀՀ Նախահագին ներկայացրել են այցի առաքելության շրջանակներում մինչ այս Բաքվում և Ստեփանակերտում ունեցած հանդիպումների արդյունքները», - ասված է հաղորդագրությունում, - «Կարևորվել է բանակցային գործընթացում հակամարտության խաղաղ կարգավորմանն ուղղված հանձնառություններին կողմերի հավատարմությունը, Վիենայում և Սանկտ-Պետերբուրգում բարձր մակարդակով ձեռք բերված պայմանավորվածությունների կատարումը»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG