Մատչելիության հղումներ

Լրագրողները հրապարակել են Թրամփի վիրավորանքների ամբողջական ցանկը


Դոնալդ Թրամփը ելույթներից մեկի ժամանակ
Դոնալդ Թրամփը ելույթներից մեկի ժամանակ

The New York Times թերթը հրապարակել է «այն մարդկանց, վայրերի և իրերի ամբողջական ցանկը, որոնց Դոնալդ Թրամփը վիրավորել է իր թվիթերյան էջում»:

Միացյալ Նահանգների նախագահի հանրապետական թեկնածուի թվիթերյան էջը լրագրողները ուսումնասիրել են անցած տարվա հունիսից սկսած՝ այն պահից, երբ նա հայտարարել է իր թեկնածությունն առաջադրելու մասին: Այդ ժամանակահատվածում, ինչպես պնդում են լրագրողները, Թրամփը վիրավորական, հեգնական և քննադատական արտահայտություններ է հնչեցրել 281 սուբյեկտի հասցեին՝ նախագահի պաշտոնի համար պայքարող իր մրցակից Հիլարի Քլինթոնից մինչև Սպիտակ տան Օվալաձև սենյակում տիրող իրավիճակը:

Բացի իր քաղաքական հակառակորդներից՝ ինչպես դեմոկրատ, այնպես էլ՝ հանրապետական, քիչ չեն նաև զանգվածային լրատվամիջոցները, որոնց միլիարդատեր գործարարը մեղադրում է կողմնակալության մեջ: Այդուհանդերձ, ամենաշատ մեղադրանքներն ուղղված են Հիլարի Քլինթոնին:

Ընդ որում, Դոնալդ Թրամփը պնդում է, որ ի տարբերություն շատ քաղաքական գործիչների՝ անձամբ է վարում իր թվիթերյան էջը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG