Մատչելիության հղումներ

Պայթյուն Անթալիայում, կան վիրավորներ


Թուրքիա - Հրշեջները մարում են պայթյունի հետևանքով բռնկված հրդեհը, Անթալիա, 25-ը հոկտեմբերի, 2016թ․
Թուրքիա - Հրշեջները մարում են պայթյունի հետևանքով բռնկված հրդեհը, Անթալիա, 25-ը հոկտեմբերի, 2016թ․

Այսօր Թուրքիայի Անթալիա հանգստավայրի Առևտրի պալատի շենքի մոտ ավտոկայանատեղիում պայթյուն է որոտացել, մի քանի մարդ վիրավորվել է: Այդ մասին հաղորդում է Reuters լրատվական գործակալությունը՝ վկայակոչելով CNN Turk հեռուստաալիքը:

Ադրբեջանական APA լրատվական գործակալությունը, հղում կատարելով թուրքական Milliyet պարբերականին, հաղորդում է, որ շուրջ մեկ տասնյակ վիրավորներ կան, որոնք թեթև վնասվածքներ են ստացել՝ հիմնականում ապակյա բեկորներից:

Dogan լրատվական գործակալության փոխանցմամբ՝ պայթել է կայանված ավտոմեքենաներից մեկը, այլ մեքենաներ վնասվել են պայթյունի հետևանքով, նաև փշրվել են Առևտրի պալատի շենքի պատուհանների ապակիները:

Պայթյունի պատճառը դեռևս պարզված չէ: Անթալիայի քաղաքապետը չի բացառել, որ տեղի ունեցածը պարզապես պատահար է:

Այդուհանդերձ, լրատվական գործակալությունները նշում են, որ քուրդ և ծայրահեղական զինյալները պարբերաբար իրականացնում են նման հարձակումներ, մեծամասամբ՝ անվտանգության ուժերի դեմ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG