Մատչելիության հղումներ

Ադրբեջանական զինուժը կիրառել է «ԻՍՏԻԳԼԱԼ» տիպի հեռահար դիպուկահար հրացան․ ԼՂ ՊՆ


Հայ զինվորները մարտական հենակետում՝ հերթապահության ժամանակ,արխիվ
Հայ զինվորները մարտական հենակետում՝ հերթապահության ժամանակ,արխիվ

Լեռնային Ղարաբաղի պաշտպանության նախարարությունը տեղեկացնում է, որ հոկտեմբերի 21-ի լույս 22-ի գիշերը Ղարաբաղի և Ադրբեջանի հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդի կողմից հրադադարի պահպանման ռեժիմը խախտվել է ավելի քան 35 անգամ, որի ընթացքում, տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից, հայ դիրքապահների ուղղությամբ արձակվել է շուրջ 450 կրակոց:

Նախարարության փոխանցմամբ, հյուսիսային և արևելյան ուղղություններով ադրբեջանական զինուժը կիրառել է նաև «ԻՍՏԻԳԼԱԼ» տիպի հեռահար դիպուկահար հրացան (37 կրակոց):

«Պաշտպանության բանակի առաջապահ զորամասերը տիրապետում են օպերատիվ-մարտավարական իրադրությանը և շարունակում վստահորեն իրականացնել իրենց առջև դրված մարտական խնդիրը», - ասված է Ղարաբաղի ռազմական գերատեսչության հաղորդագրությունում:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG