Մատչելիության հղումներ

Էդվարդ Նալբանդյանը հանդիպել է Ֆիլիպ Բուայային


Այսօր արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանն ընդունեց Եվրոպայի խորհրդի Մարդու իրավունքների և օրենքի գերակայության գլխավոր տնօրինության ղեկավար Ֆիլիպ Բուայային:

«Հանդիպմանն անդրադարձ արվեց Եվրոպայի խորհրդում Հայաստանի ակտիվ ներգրավվածությանը, կազմակերպության աջակցությամբ Հայաստանում իրագործվող բարեփոխումներին։

Եվրոպայի խորհրդի բարձրաստիճան պաշտոնյան գերազանց գնահատեց Հայաստանի կառավարության և դատական իշխանության հետ սերտ և արդյունավետ համագործակցությունը։ Այս համատեքստում նախարար Նալբանդյանն ընդգծեց, որ Հայաստանում շահագրգռված են երկրում ժողովրդավարական բարեփոխումների իրականացմամբ և այդ գործում բարձր են գնահատում ԵԽ կարևոր աջակցությունը։

Հանդիպմանն անդրադարձ արվեց 2015-2018թթ. Հայաստան-Եվրոպայի խորհուրդ Գործողությունների ծրագրի իրագործման ընթացքին», - ասված է ԱԳՆ հաղորդագրությունում:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG