Մատչելիության հղումներ

Բեսլանի բ/կ-ում գտնվող՝ ավտոբուսի վթարից տուժածներից երկուսի վիճակը մնում է կայուն ծանր


Ռուսաստան - Վթարված ավտոբուսը Բեսլան-Վլադիկավկազ ճանապարհին, 14-ը հոկտեմբերի, 2016թ․
Ռուսաստան - Վթարված ավտոբուսը Բեսլան-Վլադիկավկազ ճանապարհին, 14-ը հոկտեմբերի, 2016թ․

Այսօր ժամը 10-ին Հայաստանի արտակարգ իրավիճակների նախարարության (ԱԻՆ) Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնից կապ է հաստատվել Ռուսաստանի ԱԻՆ Հյուսիսային Օսեթիայի ՃԿԿ օպերատիվ հերթապահի հետ, ով տեղեկացրել է, որ Բեսլան քաղաքի Հյուսիսկովկասյան բազմապրոֆիլ բժշկական կենտրոնում գտնվող 67-ամյա Հարությունյան Ժ. Մ.-ի և 26-ամյա Պողոսյան Ս. Ս.-ի առողջական վիճակը շարունակում է մնալ անփոփոխ՝ կայուն ծանր, Բաղդասարյան Հ.-ի առողջական վիճակը գնահատվում է միջին ծանրության, իսկ 32-ամյա Ծատինյան Ա. Ն.-ը, ով բուժվում էր Վլադիկավկազի կլինիկական հիվանդանոցում, երեկ դուրս է գրվել հիվանդանոցից:

Հայաստանի ԱԻՆ-ը իր հաղորդագրությունում հիշեցնում է, որ հոկտեմբերի 14-ի վաղ առավոտյան Վլադիկավկազ-Բեսլան շրջանցիկ ավտոճանապարհի 8-րդ կիլոմետրում «Մերսեդես Բենց-0404-15R» մակնիշի 50AA515 պետհամարանիշի մարդատար ավտոբուսը Մոսկվա-Երևան երթուղին իրականացնելիս բախվել է «Սկանիա» մակնիշի բեռնատար ավտոմեքենային, պատահարի հետևանքով զոհվել են 5, վիրավորվել՝ 27 մարդ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG