Մատչելիության հղումներ

ԱՄՆ ԱԱԳ պայմանագրային ծառայողը մեղադրվում է 500 մլն էջ գաղտնի փաստաթղթեր գողանալու մեջ


ԱՄՆ Ազգային անվտանգության գործակալության կենտրանակայանը Ֆորթ Միդում, Մերիլենդ նահանգ
ԱՄՆ Ազգային անվտանգության գործակալության կենտրանակայանը Ֆորթ Միդում, Մերիլենդ նահանգ

Միացյալ Նահանգների գլխավոր դատախազությունը 500 միլիոն էջից բաղկացած պետական գաղտնի փաստաթղթերի գողության մեղադրանք է առաջադրել ռազմածովային ուժերի պաշտոնաթող կապիտան Հարոլդ Մարթինին։

Մարթինը պաշտոնաթողությունից հետո պայմանագրային ծառայության է անցել Ազգային անվտանգության գործակալությունում՝ էլեկտրոնային հետախուզությունում, փաստաթղթերը գործակալությունից դուրս է բերել ավելի քան 20 տարվա ընթացքում։

Կա տեղեկություն, որ Մարթինը ինտերնետում անհայտ անձանց հետ հաղորդակցվել է ռուսերենով։

Պաշտոնաթող կապիտանը ձերբակալվել է դեռ այս տարվա օգոստոսին:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG