Մատչելիության հղումներ

Լոռու մարզում ծննդկանի մահվան դեպքի առթիվ քրգործ է հարուցվել


ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչության պետի որոշմամբ հարուցվել է քրեական գործ՝ «Վանաձոր բժշկական կենտրոնում» 32-ամյա ծննդկանի մահվան դեպքի առթիվ։

«Գուգարք գյուղի բնակչուհի Հ.Նազլուխանյանի մահվան դեպքի առթիվ կատարված քննությամբ պարզվել է, որ վերջինս առաջնածին ախտորոշմամբ 2016 թվականի սեպտեմբերի 26-ին ընդունվել է «Վանաձոր բժշկական կենտրոնի» մանկաբարձա-գինեկոլոգիական բաժանմունք։ Գտնվելով բժիշկների հսկողության ներքո՝ 21 օր անց` 2016 թվականի հոկտեմբերի 17-ին` ժամը 18:40-ին, կինը ծննդաբերել է արական սեռի երեխա, որից հետո նրա ինքնազգացողությունը վատացել է։ Հաջորդ օրը` հոկտեմբերի 18-ին՝ ժամը 01:40-ին, նույն բաժանմունքում նա մահացել է:

Դեպքի առթիվ 2016 թվականի հոկտեմբերի 20-ին` ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչության պետ Թաթուլ Շուշանյանի կողմից հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 130-րդ հոդվածի 2-րդ մասով։

Նշանակված դատաբժշկական փորձաքննության եզրակացությունը դեռ չի ստացվել», - ասված է Քննչական կոմիտեի հաղորդագրությունում։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG