Մատչելիության հղումներ

Մադրիդում բախումներ են տեղի ունեցել լեհ ֆուբոլասերների և Իսպանիայի ոստիկանության միջև: Յոթ մարդ վիրավորվել է: Բախումները սկսվել են, երբ Վարշավայի «Լեգիա» թիմի ֆուտբոլասերները գնում էին դեպի Մադրիդի «Սանտյագո Բերնաբեու» մարզադաշտ՝ դիտելու Չեմպիոնների լիգայի մարզադաշտում լեհական թիմի հանդիպումը Մադրիդի «Ռեալի» հետ:

Փողոցում լեհ երկրպագուներից մի քանիսը սկսել են շշեր և տարբեր առարկաներ նետել անվտանգությանը հետևող ոստիկանների վրա: Ոստիկանները դիմել են պատասխան գործողությունների՝ մահակներով ու բռունցքներով հարվածելով նրանց:

Նշենք, որ երկու շաբաթ անց Լեհաստանում կայանալիք հանդիպումը անցկացվելու է դատարկ մարզադաշտում, առանց ֆուտբոլի երկրպագուների ներկայության: ՈՒԵՖԱ-ն լեհական ակումբի նկատմամբ այս պատժամիջոցը սահմանել էր ավելի վաղ, անցած ամիս Դորտմունդի «Բորուսիայի» հետ խաղում ցուցաբերած ռասիստական վարքագծի և կռիվների համար:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG