Մատչելիության հղումներ

Լևոն Տեր-Պետրոսյանը երկու առաջարկ ունի վարչապետ Կարապետյանին


Լևոն Տեր-Պետրոսյան, արխիվ

Լևոն Տեր-Պետրոսյան, արխիվ

Հայաստանի առաջին նախագահ, ընդդիմադիր Հայ ազգային կոնգրեսի առաջնորդ Լևոն Տեր-Պետրոսյանը այսօր ilur.am կայքում երկու առաջարկ է հրապարակել՝ ուղղված վարչապետ Կարեն Կարապետյանին:

Ընդգծելով, որ Հայաստանի բոլոր չարիքների արմատը կոռուպցիան է», Տեր-Պետրոսյանը կարծիք է հայտնել, որ կառավարության առջև կանգնած ամենահրատապ խնդիրը պետք է լինի կոռուպցիայի դեմ պայքարի արդյունավետ մեխանիզմների կիրառումը, ինչի համար կոչ է անում՝ «1. Վերացնել նախարարությունների, պետական այլևայլ գերատեսչությունների, ինչպեսև տեղական ինքնակառավարման մարմինների արտաբյուջետային հաշիվներն ու հիմնադրամները, 2. Անմիջապես վավերացնել ՄԱԿ-ի Հակակոռուպցիոն կոնվենցիայի` պետական պաշտոնյաների ապօրինի հարստացմանը վերաբերող 20-րդ հոդվածը»:

Ըստ Տեր-Պետրոսյանի, եթե կառավարության ծրագրում այս երկու դրույթները չընդգրկվեն, ապա Հայաստանի տնտեսական վիճակի բարելավման ու զարգացման հույս փայփայելն անիմաստ կդառնա, իսկ նոր կառավարությունը կարժանանա նախորդ երկուսի բախտին:

«Մինչև Հայաստանում կոռուպցիան արմատախիլ չարվի, ոչ մի վարչապետ, որքան էլ կարող, որևէ հաջողության չի հասնի և կարճ ժամանակ անց կդառնա հերթական քավության նոխազը: Իշխանավորների անհագության ու կոռուպցիայի պատճառով մենք կարող ենք ոչ միայն մեր անկախությունը, այլև Ղարաբաղն ու Հայաստանը կորցնել», - գրել է Լևոն Տեր-Պետրոսյանը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG