Մատչելիության հղումներ

logo-print

ՔԿ․ Իրացվել են Արմեն Ջիգարխանյանին նվիրված երեկոյի կեղծ տոմսեր


Արմեն Ջիգարխանյան, արխիվ

Արմեն Ջիգարխանյան, արխիվ

Քննչական կոմիտեի Երևանի քննչական վարչության Արաբկիր վարչական շրջանի քննչական բաժնում քննվող քրեական գործով պարզվել է, որ մի խումբ անձինք իրացրել են Արմեն Ջիգարխանյանին նվիրված երեկոյի կեղծ տոմսեր։

«Նախնական քննության տվյալներով՝ մի խումբ անձինք, չարաշահելով քաղաքացիների վստահությունը, իրացրել են Արմեն Ջիգարխանյանին նվիրված երեկոյի կեղծ տոմսեր, որը, իբր, պետք է տեղի ունենար Ա. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի պետական ակադեմիական թատրոնում՝ հոկտեմբերի 9-ին։ Մինչդեռ թատրոնում նման երեկո ընդհանրապես նախատեսված չի եղել: Քննությամբ բավարար ապացույցներ են ձեռք բերվել, որ քաղաքացիներին իրացվել են չնախատեսված միջոցառման տոմսեր», - ասված է Հայաստանի քննչական կոմիտեի դեպարտամենտի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի հաղորդագրությունում:

Ձեռնարկվում են անհրաժեշտ քննչական գործողություններ՝ առերևույթ հանցագործություն կատարած անձանց ինքնությունը պարզելու ուղղությամբ։

Նշված գործողությունների հետևանքով տուժած և կեղծ տոմսեր գնած քաղաքացիներին Քննչական կոմիտեն խնդրում է դիմել Արաբկիրի քննչական բաժին:

Հիշեցնենք՝ նախօրեին Քննչական կոմիտեն հաղորդել էր Վանուշ Խանամիրյանի հիշատակին նվիրված երեկոյի կեղծ տոմսերի իրացման փաստի մասին, որին վերաբերող քրեական գործը նույնպես քննվում է Արաբկիրի քննչական բաժնում:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG