Մատչելիության հղումներ

Հայաստանի տարածքում կան դժվարանցանելի ճանապարհներ


Ձյունածածկ ճանապարհ Հայաստանում, արխիվ

Ձյունածածկ ճանապարհ Հայաստանում, արխիվ

Այսօր ժամը 9:30-ի դրությամբ Հայաստանի տարածքում կան դժվարանցանելի ավտոճանապարհներ:

Արտակարգ իրավիճակների նախարարության փոխանցմամբ՝ դժվարանցանելի են Սոթք-Քարվաճառ ավտոճանապարհը և Վարդենյաց լեռնանցքը:

Գեղարքունիքի մարզի ավտոճանապարհներին և Սիսիան-Գորիս ավտոճանապարհին տեղ-տեղ առկա է մերկասառույց:

Վայոց ձորի մարզի Ջերմուկ, Սյունիքի մարզի Քաջարան քաղաքներում և Շինուհայր գյուղում առկա են տեղումներ ձյան տեսքով:

Տիգրանաշենի ոլորաններում մառախուղ է, տեսանելիությունը՝ 30-50 մետր:

Տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը տեղեկացնում է, որ Սարավանի, Զանգերի, Գորիսի, ինչպես նաև Սպիտակի լեռնանցքներում ժամը 10-ի դրությամբ տեղում է ձյունախառն անձրև:

Ապարանի տարածաշրջանում և Լանջիկի հատվածում խիտ մառախուղ է:

Ճանապարհաշինարարները կատարում են աղով, ավազով մշակման և մաքրման աշխատանքներ:

Միջպետական և հանրապետական նշանակության ավտոճանապարհները բաց են։

Վարորդներին խորհուրդ է տրվում երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով:

Վրաստանի ներքին գործերի նախարարության արտակարգ իրավիճակների դեպարտամենտից ստացված տեղեկատվության համաձայն` Լարսի անցակետը բաց է մարդատար ավտոմեքենաների համար անվաշղթաների կիրառման դեպքում ժամը 6-ից մինչև 20-ը, իսկ բեռնատարների համար անցակետը փակ է, իրականացվում են մաքրման աշխատանքներ, փոխանցում է Հայաստանի արտակարդգ իրավիճակների նախարարությունը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG