Մատչելիության հղումներ

Մինսկի խմբի համանախագահները երրորդ տասնօրյակին կժամանեն տարածաշրջան


«Կայցելենք Ադրբեջան, Հայաստան , Լեռնային Ղարաբաղ: Ենթադրվում է հանդիպում ղեկավարության, զինվորականների հետ: Մտադիր ենք ուսումնասիրել հակամարտության գոտում իրավիճակի կայունացմանն ուղղված պայմանավորվածությունների իրագործման ընթացքը, որոնք ձեռք են բերվել Վիեննայում և Սանկտ Պետերբուրգում», - այս մասին ադրբեջանական ԱՊԱ գործակալության հետ զրույցում հայտնել է ԵԱՀԿ Մինսկի խմբի ռուսաստանցի համանախագահ Իգոր Պոպովը՝ հավելելով, որ համանախագահները ճշտելու են նաև ռազմական իրադրությունը հակամարտության գոտում:

Հարցին, թե ինչպես է գնահատում Մինսկի խմբի համանախագահների հանդիպումը Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովի հետ , որը տեղի էր ունեցել Մոսկվայում սեպտեմբերի 8-ին, և ինչ հստակ առաջարկություններ են քննարկվել , Պոպովն ասել է , որ «ամերիկացի և ֆրանսիացի համանախագահները հաստատել են իրենց երկրների մոտեցումները կարգավորման հարցերի շուրջ, որոնք արտացոլում են «եռյակի» կոլեկտիվ դիրքորոշումը»:

Ադրբեջանցի լրագրողը հարցրել է նաև «բանակցային գործընթացում յոթ շրջանների վերադարձի մասին» տեղեկություններից :

«Մենք բազմիցս ենք արտահայտվել Լեռնային Ղարաբաղի շուրջ տարածքների վերադարձի թեմայի վերաբերյալ: Այդ խնդիրը պետք է դիտարկել համալիր ՝ կարգավորման այլ տարրերի հետ ՝ ներառյալ Ղարաբաղի կարգավիճակի որոշումը, բոլոր փախստականների վերադարձ, Լեռնային Ղարաբաղը Հայաստանին կապող միջանցքի պահպանում, խաղաղարար գործողությունների անցկացում: Կարգավորման գործընթացը՝ միասնական փաթեթ է , և ցանկացած փորձ դրանից առանձին տարրեր մասնատելու, որն այս կամ այն կողմը նախընտրում է, անարդյունավետ է», - ասել է Իգոր Պոպովը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG