Մատչելիության հղումներ

Ուկրաինացի դաշտային հրամանատարի նկատմամբ ռուսաստանցիների համակրանքը չի արտացոլում Կրեմլի դիրքորոշումը․ Պեսկով


Դմիտրի Պեսկով, արխիվ
Դմիտրի Պեսկով, արխիվ

Ռուսաստանցիների համակրանքը ինքնահռչակ Դոնեցկի հանրապետության դաշտային հրամանատար, վերջին օրերին սպանված Արսեն Պավլովի նկատմամբ չի արտացոլում պաշտոնական Կրեմլի դիրքորոշումը, այս մասին հայտարարել է Կրեմլի խոսնակ Դմիտրի Պեսկովը:

Դոնեցկի ամենահայտնի դաշտային հրամանատարներից «Մոտոռոլա» մականունով հայտնի Արսեն Պավլովը սպանվել է հոկտեմբերի 16-ին: Ըստ նախնական վարկածի, «Մոտոռոլան» պայթեցվել է Դոնեցկում գտնվող բնակելի շենքերից մեկի վերելակում:

Դաշտային հրամանատարը 2014 թվականի օգոստոսին Իլովայսկում ծավալված մարտերի, ինչպես նաև Դոնեցկի օդանավակայանի մոտ կես տարի տևած ռազմական գործողությունների ակտիվ մասնակից էր:

Նա հայտնի էր իր դաժան վարքագծով: Սեփական խոստովանության համաձայն՝ անձամբ է խոշտանգել և սպանել գերիներին:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG