Մատչելիության հղումներ

Եղիսաբեթ Երկրորդն ու Կիրիլ Առաջինը հանդիպել են Բուքինգեմյան պալատում


Բուքինգեմյան պալատում կայացել է Մոսկվայի և Համայն Ռուսիո պատրիարք Կիրիլ Առաջինի և Մեծ Բրիտանիայի Եղիսաբեթ Երկրորդ թագուհու հանդիպումը:

Ռուսաստանյան լրատվամիջոցների փոխանցմամբ՝ հանդիպումը տևել է մոտ կես ժամ: Պատրիարքի մամուլի խոսնակ Ալեքսանդր Վոլկովը ՏԱՍՍ գործակալության հետ զրույցում տեղեկացրել է, որ հանդիպման ընթացքում քննարկվել են աշխարհում քրիստոնյաների առջև ծառացած խնդիրները, ինչպես նաև Ռուսաստանում վերջին քսան տարվա «հոգևոր վերելքը» , «եկեղեցաշինության , աստվածաբանական գիտություններին վերաբերող հարցեր»:

Ռուսաստանի նորագույն պատմության ընթացքում Համայն Ռուսիո պատրիարքի առաջին այցը Մեծ Բրիտանիա մեկնարկել է անցած շաբաթ օրը: Պատրիարքի այցի նպատակը Բրիտանական կղզիների վրա ռուսական եկեղեցիների 300-ամյա ներկայությանը նվիրված հանդիսություններին մասնակցելն էր:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG