Մատչելիության հղումներ

Սիրիայի առաջնորդ Բաշար Ասադի կինը՝ Ասմա Ասադը «Ռոսիա-24» հեռուստաընկերությանը տված հարցազրույցում հայտարարել է, որ չի պատրաստվում հեռանալ Սիրիայից.

«Ես այստեղ էի ամենասկզբից և երբեք չեմ մտածել որևէ այլ տեղ հեռանալու մասին: Այո, ինձ առաջարկել են Սիրիան լքելու հնարավորություն, փախչել Սիրիայից: Այդ առաջարկները ներառում էին անվտանգության երաշխիքներ, իմ երեխաների պաշտպանությունը և նույնիսկ ֆինանսական անվտանգություն: Սակայն պետք չէ հանճար լինել հասկանալու համար այդ մարդկանց իրական նպատակը: Նրանց երբեք չի հուզել իմ բարեկեցությունը կամ իմ երեխաների բարեկեցությունը: Դա եղել է կանխամտածված փորձ՝ խաթարելու մարդկանց հավատը իրենց նախագահի հանդեպ», - Ասմա Ասադի խոսքերն է թարգմանաբար ներկայացնում «Նովոստի» գործակալությունը:

Ինչպես նշում են ռուսական լրատվամիջոցները, սա Սիրիայի առաջին տիկնոջ առաջին հարցազրույցն է վերջին ութ տարվա ընթացքում:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG