Մատչելիության հղումներ

Դատարանը մերժեց ԲՀԿ-ի և ՀՎԿ-ի հայցն ընդդեմ մանդատների հարցով ԸԸՀ որոշման


«Հայկական վերածնունդ» կուսակցության ներկայացուցիչ Հովհաննես Մարգարյան

«Հայկական վերածնունդ» կուսակցության ներկայացուցիչ Հովհաննես Մարգարյան

Վարչական դատարանը մերժեց «Բարգավաճ Հայաստան» (ԲՀԿ) և «Հայկական վերածնունդ» (ՀՎԿ) կուսակցությունների հայցն ընդդեմ Գյումրիում տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններից հետո մանդատների բաշխման վերաբերյալ թիվ 34 ընտրատարածքային ընտրական հանձնաժողովի (ԸԸՀ) որոշման։

Հիշեցնենք, բոնուսային մեխանիզմի կիրառման արդյունքում այս կուսակցություններից մեկական մանդատ փոխանցվել էր «Բալասանյան դաշինք»-ին, որը մեծամասնություն կազմեց ավագանիում, իսկ դաշինքը գլխավորող Սամվել Բալասանյանը վերընտրվեց Գյումրիի քաղաքապետ։ «Բարգավաճ Հայաստան» և «Հայկական վերածնունդ» կուսակցությունները հոկտեմբերի 11-ին հայց էին ներկայացրել դատարան՝ պահանջելով անվավեր ճանաչել թիվ 34 ԸԸՀ-ի կայացրած որոշումը և իրենց վերադարձնել այդ երկու մանդատները։

«Հայկական վերածնունդ» կուսակցության ներկայացուցիչ Հովհաննես Մարգարյանը նիստից հետո «Ազատության»-ը փոխանցեց, որ պայքարը շարունակելու են։

«Կարծես թե, այս իրադարձությունների զարգացումը հանգեցնում էր այն մտքի, որ այդպես էլ պետք է լիներ։ Հերթական անգամ մենք ականատեսը եղանք, թե ինչպես կարելի է այն օրենքը, որը Ընտրական հանձնաժողովը կամայական մեկնաբանեց, դրա վրա դատարանն, ընդհանուր առմամբ, ուշադրություն չդարձրեց՝ այդ կամայական մեկնաբանմանը։ Իմ պատկերացումներով, գոնե դատարանը պետք է դիմեր Սահմանադրական դատարան սահմանադրականությունը ճշտելու, սակայն դա չարվեց։ Եթե հիմք ընդունվեր Սահմանադրական դատարանի եզրակացությունը, որ իրոք մենք այստեղ Սահմանադրության հետ կապված խնդիր ունենք...», - ասաց Մարգարյանը՝ նշելով, որ շարունակելու են պայքարը հանուն ժողովրդի տված ձայնի։

Մանրամասներն՝ ավելի ուշ

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG