Մատչելիության հղումներ

Գորբաչովը Լիտվայի դատարան կհրավիրվի


Միխայիլ Գորբաչով, հունիս, 2016թ․
Միխայիլ Գորբաչով, հունիս, 2016թ․

Լիտվայի դատարանը պատրաստվում է դատակոչել Խորհրդային Միության առաջին և վերջին նախագահ Միխայիլ Գորբաչովին՝ 1991 թվականին մերձբալթյան երկրում անկախության շարժման վրա ճնշում գործադրելու համար:

Դատավարությունը մեկնարկելու է հաջորդ տարի հունվարին, Գորբաչովն այստեղ ներգրավված է որպես վկա:

Անցած տարի 66 մարդ Ռուսաստանից, Բելառուսից և Ուկրաինայից դատապարտվել են ռազմական հանցագործությունների համար:

Անկախության համար պայքարում Լիտվայում տասնյակ մարդիկ են զոհվել: 15 մարդ մահացել, ավելի քան հազար հոգի վնասվածքներ էին ստացել, երբ խորհրդային զորքերը գրոհել էին Վիլնյուսի հեռուստաաշտարակը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG