Մատչելիության հղումներ

Հանրապետության գրեթե ամբողջ տարածքում ձյուն է տեղում


Հայաստանի տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը տեղեկացնում է, որ Արտաշավանի, Ապարանի, Արագածի, Վանաձորի, Ստեփանավանի, Սպիտակի, Աբովյանի, Հրազդանի, Սևանի, Գավառի, Մարտունու, Վարդենիսի, Ճամբարակի, Դիլիջանի, Վայքի, Ջերմուկի, Սիսիանի, Գորիսի տարածաշրջաններում, ինչպես նաև Տիգրանաշենի, Սարավանի, Վարդենյաց և Մեղրու լեռնանցքներում հոկտեմբերի 18-ին՝ ժամը 09:30-ի դրությամբ, տեղում է ձյուն:

Ըստ նախարարության, ճանապարհաշինարարները նշված հատվածներում կատարում են աղով, ավազով մշակման և մաքրման աշխատանքներ:

«Վարորդներին խորհուրդ է տրվում երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով», - ասված է հաղորդագրությունում:

Արտակարգ իրավիճակների նախարարությունը (ԱԻՆ), իր հերթին, տեղեկացնում է, որ այսօր ժամը 10-ի դրությամբ Հայաստանի տարածքում դժվարանցանելի են Սոթք-Քարվաճառ ավտոճանապարհը, Երևան-Սևան ավտոճանապարհի 25-30 կիլոմետրեր հատվածը, Սիսիան-Զանգեր, Գորիս-Շինուհայր, Դիլիջան-Սևան (թունելի սկզբնամաս) ավտոճանապարհները և Վարդենյաց լեռնանցքը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG