Մատչելիության հղումներ

logo-print

Հանրապետականը քննարկել է կառավարության ծրագրի նախնական տարբերակը


Էդուարդ Շարմազանով, արխիվ

Էդուարդ Շարմազանով, արխիվ

Բավականին կոնկրետ թիրախներ են ընտրվել, և ճիշտ, պատասխանատու աշխատանքի արդյունքում կարող ենք հասնել որոշակի դրական տեղաշարժի, խոսելով կառավարության ծրագրի նախնական տարբերակի մասին, որը քննարկվել է այսօր Հանրապետականի գործադիր մարմնի և խորհրդի նիստում՝ հայտարարեց կուսակցության խոսնակ Էդուրադ Շարամզանովը:

«Շատ կոնկրետ է ամեն ինչ գրված, և դե յուրե վեցամսյա ծրագիր է, բայց հաջողության հասնելու դեպքում խոսք կա նաև ապագա ռազմավարության մասին:

Ծրագիրը բխում է Հայաստանի նախագահի ծրագրային հիմնադրույթներից, փետրվարի 12-ի ծրագրային ելույթից, որտեղ, հաշվի առնելով սահմանադրական բարեփոխումները և նոր իրականությունը, պարոն նախագահը մատնանշում էր երկրում բարեփոխումների իրականացումը բոլոր ոլորտներում», - ասաց Շարմազանովը:

Խոսելով կառավարության ծրագրի առաջնահերթությունների մասին, ՀՀԿ խոսնակը նշեց, որ դրանցից մեկն այն է, որ հանրային կյանքի բոլոր ոլորտները համակարգային բարեփոխումների կարիք ունեն:

«Շատ կարևոր է տնտեսական բարեփոխումների խնդիրը: Իշխանությունը և կառավարությունը անելու են հնարավորին ամեն ինչ, որպեսզի ներդրումային ավելի առողջ միջավայր ձևավորվի:

Կոռուպցիայի դեմ պայքարը ևս նախանշված է կառավարության ծրագրում: Բնականաբար, կառավարությունը կառաջարկի նաև, քաղաքական մեծամասնության հետ միասին, իրականացնել օրենսդրական բարեփոխումներ, եթե դրա անհրաժեշտությունը կա՝ կոռուպցիայի դեմ ավելի արդյունավետ պայքարելու համար » , - հայտարարեց Էդուարդ Շարմազանովը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG