Մատչելիության հղումներ

logo-print

Վերաքննիչ քրեական դատարանն այսօր մերժեց «Սասնա ծռեր» զինված խմբի անդամ Պավել Մանուկյանի և նրա պաշտպանների դիմումը՝ վերացնելու ևս երկու ամսով Մանուկյանին կալանավորելու մասին առաջին ատյանի դատարանի որոշումը։

Ապօրինի որակելով երեք ամիս առաջ ոստիկանության ՊՊԾ գնդի տարածքը 15 օր գրաված «Սասնա ծռեր» զինված խմբի անդամներին ճաղերի հետեւում պահելու որոշումները՝ Պավել Մանուկյանի պաշտպան Ինեսսա Պետրոսյանն ասաց, որ դատարանն այս անգամ ևս քաղաքական որոշում կայացրեց: «Ազատության» հետ զրույցում պաշտպանն ասաց, որ ըստ ամենայնի կբողոքարկեն դատարանի որոշումը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG